Գլխավոր էջ | Միջազգային | Շվեյցարացի պատգամավոր. «Թուրքիան Աֆրինից թալանած ձիթապտուղներն արտահանում է Եվրոպա»

Շվեյցարացի պատգամավոր. «Թուրքիան Աֆրինից թալանած ձիթապտուղներն արտահանում է Եվրոպա»

By
Շվեյցարացի պատգամավոր. «Թուրքիան Աֆրինից թալանած ձիթապտուղներն արտահանում է Եվրոպա»

Թուրքիան Աֆրինի ձիթապտղի այգիների բերքը «արտադրված է Թուրքիայում» մակնշմամբ արտահանում է Եվրամիության երկրներ: Այսպիսի պնդում է արել Շվեյցարիայի խորհրդարանի «Պահպանողական ժողովրդավարական» կուսակցության պատգամավոր Բերնհարդ Գուլը:

Պատգամավորը խորհրդարանից պահանջել է ուսումնասիրություն սկսել՝ պարզելու համար թեմայի մանրամասները:

Խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Գուլը հայտարարել է, որ Թուրքիան իր վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջանի զեյթունի այգիներից թալանած բերքի իրացումից ստացված եկամուտով ֆինանսավորում է Սիրիայում իր կողմից աջակցություն ստացող խմբավորումներին:

«Թուրքիայի օկուպացիայի տակ գտնվող Աֆրինում ձիթապտղի այգիները թալանվում են թուրքական ուժերի ու Անկարայի կողմից աջակցություն ստացող զինյալների կողմից: Գողացված բերքը վաճառվում է Իսպանիայում»,- ասել է Շվեյցարացի խորհրդարանականը:

Ավելի վաղ էլ իսպանական «Publico» թերթը «Աֆրինի զեյթունը վերամշակվում է և ուղարկվում Թուրքիա» վերնագրով հոդվածում գրել էր, որ Աֆրինում վերամշակված ձիթապտղի ձեթն ուղարկվում է Թուրքիա և միջնորդ ընկերությունների միջոցով «արտադրված է Թուրքիայում» մակնշմամբ արտահանվում:

Հիշեցնենք, որ 2018-ի հունվարի 21-ին Թուրքիայի զինված ուժերը «Սիրիական ազատ բանակ» (ÖSO-ՍԱԲ) զինված խմբավորման հետ միասին Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանում սկսեցին իրականացնել «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը։ Դրա հետևանքով Աֆրինը դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից և ներկայումս այն լիովին վերահսկվում է թուրքական զինուժի ու ՍԱԲ-ի զինյալների կողմից։ Բազմաթիվ երկրներ Թուրքիայի գործողություններն Աֆրինում մինչ օրս համարում են օկուպացիա։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0