Գլխավոր էջ | Միջազգային | Գերտերությունները դադարում են վերահսկել միջուկային հրթիռները. ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը սառը պատերազմի շեմի՞ն են

Գերտերությունները դադարում են վերահսկել միջուկային հրթիռները. ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը սառը պատերազմի շեմի՞ն են

By
Գերտերությունները դադարում են վերահսկել միջուկային հրթիռները. ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը սառը պատերազմի շեմի՞ն են

Միջին հեռահարության միջուկային ուժերը կրճատելու մասին պայմանագրից Միացյալ Նահանգները լիովին դուրս բերելու որոշումը չի արձանագրի նոր սառը պատերազմի սկիզբ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Սառը պատերազմի ժամանակշրջանում ստորագրված այս պայմանագրում իր մասնակցությունը կասեցրեց անցած շաբաթ օրն այն բանից հետո, երբ դրանից օրեր առաջ Միացյալ Նահանգներն էր հայտարարել զենքերը վերահսկելու մասին պայմանագրից դուրս գալու իր որոշման մասին եւ այն պատճառաբանել պայմանագիրը Մոսկվայի կողմից ոտնահարվելու փաստով:

Վաշինգտոնը հայտարարել է, թե Միջին հեռահարության միջուկային հրթիռները կրճատելու մասին պայմանագրից լիովին դուրս կգա վեց ամսվա ընթացքում, քանի դեռ Մոսկվան հետ չի կանգնել 1987 թվականին կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոտնահարելուց:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0