Գլխավոր էջ | Միջազգային | «Թուրքիան շարժվում է նացիստական Գերմանիայի ճանապարհով». Հաննովերի նախկին քաղաքապետ

«Թուրքիան շարժվում է նացիստական Գերմանիայի ճանապարհով». Հաննովերի նախկին քաղաքապետ

By
«Թուրքիան շարժվում է նացիստական Գերմանիայի ճանապարհով». Հաննովերի նախկին քաղաքապետ

Թուրքիայի Աղրը նահանգի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է ազգությամբ քուրդ 2 քաղաքական գործչի նկատմամբ  դատավճիռները։

Դատապարտվածերից մեկը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ, Դիարբեքիր քաղաքի քաղաքապետ, ազգությամբ քուրդ Գյուլթան Քըշանաքն է, իսկ մյուսը՝ քրդական «Տարածաշրջանների դեմոկրատական կուսակցության» (DBP-ՏԴԿ) նախագահ Սեբահաթ Թունջելը։ Երկուսն էլ մեղադրվում էին «ահաբեկչական կազմակերպության անդամ» լինելու և «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն» անելու  մեջ։  Քըշանաքն դատապարտվել է 14 տարի 3 ամսվա ազատարզկման, իսկ Թունջելը՝ ավելի քան15 տարվա ազատազրկման։

Հրապարակված դատավճիռներին արձագանքել է Գերմանիայի Հաննովեր քաղաքի նախկին քաղաքապետ Հերբերթ Շմալշտիգը։

«Քըշանաքի և Թունջելի դատավճիռներն ապացուցում են, որ Թուրքիան շարժվում է նացիստական Գերմանիայի ճանապարհով։ Ես ակնկալում եմ, որ Գերմանիայի կառավարությունը, Եվրամիությունը և քաղաքական ուժերը կձեռնարկեն ջանքեր, որպեսզի Թուրքիան դարձնեն իրավական երկիր։ Ես պահանջում են, որ Քըշանաքին և Թունջելին ազատ արձակեն: Նրանք ըստ էության քաղբանտարկյալներ են»։

Աղբյուր`    ANF

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0