Գլխավոր էջ | Միջազգային | Քրդերի գոյության համար Թուրքիան ավելի մեծ վտանգ է, քան ԻՊ-ը

Քրդերի գոյության համար Թուրքիան ավելի մեծ վտանգ է, քան ԻՊ-ը

By
Քրդերի գոյության համար Թուրքիան ավելի մեծ վտանգ է, քան ԻՊ-ը

Սիրիայի քրդերը զարմացած են ԱՄՆ-ի հակասական հայտարարություններից: Քրդերի կարծիքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի վերջին հայտարարությունը Սիրիայի մասին լիովին հասկասում է նույն հարցի շուրջ Թրամփի՝ ավելի վաղ արած հայտարարությանը:

Ինչպես հայտնի էր, Թրամփը հայտարարել էր, որ առաջիկայում ամերիկյան զինուժի ստորաբաժանումների մեծ մասը դուրս կգա Սիրիայից: Սակայն նախօրեին Թրամփի խորհրդական Բոլթոնը հայտարարեց, որ ամերիկյան ուժերը Սիրիայի տարածքը չեն լքի այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը:

Թեմայի շուրջ խոսել է Ռոժավայի (սիրիական Քուրդիստան) ինքնավար շրջանի խոսնակ Բեդրան Չիյան: Վերջինս, զգուշացնելով ԱՄՆ-ին, ասել է

«Քրդերի գոյության համար Թուրքիան ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան «Իսլամական պետությունը» և մյուս ահաբեկչական կազմակերպութունները»:

Հավելենք, որ Թուրքիան առաջիկայում ծրագրում է Սիրիայի քրդական ուժերի դեմ նոր գործողություններ իրականացնել, որոնց համարում է ահաբեկչական: Գործողությունը նախատեսվում է իրականացնել Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածում, որտեղ քրդերը հենակետեր ունեն:

 

ԱՄՆ-ն Սիրիայի քրդերի հետ համագործակցում է տեղի ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարում: Եթե ԱՄՆ-ն դուրս բերի իր զորքերը Սիրիայից, ապա քրդերը փաստացիորեն կմնան միայնակ Թուրքիայի բանակի դեմ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0