Գլխավոր էջ | Միջազգային | Հովսեփ Էմինը հայտնվել է Հնդկաստանի չորս ականավոր ճանապարհորդների շարքում

Հովսեփ Էմինը հայտնվել է Հնդկաստանի չորս ականավոր ճանապարհորդների շարքում

By
Հովսեփ Էմինը հայտնվել է Հնդկաստանի չորս ականավոր ճանապարհորդների շարքում

Ասիայի հնագույն թերթերից մեկը` The Daily Star-ը, հայ ազատագրական շարժման գործիչ Հովսեփ Էմինին ներառել է Հնդկաստանի ականավոր ճանապարհորդների ցուցակում։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Հնդիկ չորս ականավոր ճանապարհորդների ցուցակը կազմել է Բանգլադեշի ամենաընթերցվող թերթը` The Daily Star-ը։

Հովսեփ Էմինը` հայ ազատագրական շարժման հիմնադիրներից մեկը, հայտնվել է այդ ցուցակում։

Պարբերականը պատմել է հայտնի հայի կյանքի երեք դրվագների մասին։ Էմինը ծնվել է Իրանում` Համադան քաղաքում, հայ վաճառականի ընտանիքում։

Պետք է նշել, որ չնայած Հովսեփի հայկական ծագմանը, թերթը նրան անվանում է «հնդիկ ճանապարհորդ» և Լոնդոնից Կալկաթա մշտագնացներից մեկը։ Ի դեպ, Կալկաթայում հայ համայնքը առևտրական լայն գործունեություն է ծավալել։ Հոդվածի համաձայն, Էմինը երկար ճանապարհորդել է ամբողջ աշխարհում, որից հետո որոշել է հաստատվել Հնդկաստանում 1770թ-ին։

«Էմինն իր հուշերում նկարագրել է իր բազմաթիվ և վտանգավոր ճանապարհորդությունները։ Գիրքը կոչվել է «Հովսեփ Էմինի կյանքը և արկածները»։ Այն առաջին անգամ հրատարակվել է Լոնդոնում 1792թ-ին։ Նա մահացել է Կալկաթայում 1809թ-ին»,- գրում է The Daily Star-ը։

Էմինից բացի ցուցակի մեջ մտել են «պարսից արքայազն» Միրզա Աբու Թալիբ Խանը, Հնդկաստանում սոցիալ-կրոնական ռեֆորմատորական շարժման՝ Բրահմո Սամաջի հիմնադիրը` Ռաջա Ռամ Մոհան Ռոյը, անգլա-հնդկացի ճանապարհորդ, վիրաբույժ և գործարար Սաքե Դին Մահոմեդը։

Նշենք, որ Հովսեփ Էմինը հայ իրականության մեջ եղել է առաջին լուսավորիչը, որն ընդունել է 18-րդ դարի եվրոպական լուսավորչության գաղափարները և ակտիվորեն քարոզել դրանք։ Նա դեմ է եղել ճորտատիրությանն ու եղել է կառավարման հանրապետական ձևի կողմնակից։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0