Գլխավոր էջ | Միջազգային | ԱՄՆ-ն համաշխարհային կոալիցիա է ձևավորում Իրանի դեմ

ԱՄՆ-ն համաշխարհային կոալիցիա է ձևավորում Իրանի դեմ

By
ԱՄՆ-ն համաշխարհային կոալիցիա է ձևավորում Իրանի դեմ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ երեքշաբթի սկսվող Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ այցերը գլոբալ հակաիրանական կոալիցիա կազմելու Վաշինգտոնի ջանքերի մի մասն է:

«Տվյալ ուղևորության տարրերից մեկն է կոալիցիա ստեղծելու ջանքերը, որում կներառվեն Պարսից ծոցի երկրները, Իսրայելը, համայն աշխարհի եվրոպական և ասիական երկրները, այն երկրները, որոնք հասկանում են, որ աշխարհում ահաբեկչության ամենախոշոր հովանավոր պետությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը»,- CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Փոմփեոն՝ Հորդանան, Եգիպտոս, Բահրեյն, ԱՄԷ, Կատար, Սաուդյան Արաբիա, Օման և Քուվեյթ այցերի նախօրեին:

«Անպայման: Ես կցանկանայի տեսնել, որ ամբողջ աշխարհն է շարունակում աջակցել ԱՄՆ-ի և Պարսից ծոցի, Իսրայելի ջանքերին: Դա կարևոր արշավ է, քանի որ իրանական ռեժիմի հեղափոխական բնույթը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար»,-ասել է Փոմփեոն՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն կփորձի Եվրոպայի կողմից Իրանի նկատմամբ առավել կոշտ մոտեցում ձեռք բերել:

 

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0