Գլխավոր էջ | Միջազգային | Բոլթոնը Թուրքիայից երաշխիքներ է պահանջում Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը լիարժեք դուրս հանելու համար

Բոլթոնը Թուրքիայից երաշխիքներ է պահանջում Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը լիարժեք դուրս հանելու համար

By
Բոլթոնը Թուրքիայից երաշխիքներ է պահանջում Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը լիարժեք դուրս հանելու համար

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս չի բերելու իր զորքերը Սիրիայից մինչեւ Թուրքիայի իշխանությունները չերաշխավորեն, որ չեն հարձակվի այնտեղ գտնվող քրդերի վրա, հաղորդում է «Նեմեցկայա վոլնա»-ն:

Ամերիկյան զորքերը դուրս բերելու պայմաններից նա նշել է նաեւ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման վերջնական ոչնչացումը: Հունվարի 7-ին Բոլթոնը կայցելի Թուրքիա:

Թուրքիան խնդրել է ԱՄՆ-ին ցուցաբերել նշանակալի ռազմական աջակցություն, որպեսզի Անկարան կարողանա պատասխանատու դեր ստանձնել Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում, հունվարի 4-ին հաղորդել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով Միացյալ Նահանգներում բարձրաստիճան աղբյուրին: Խոսքը վերաբերում է ավիացիայում, տրանսպորտում եւ լոգիստիկայում աջակցությանը:

Թուրքիայի դիմումն այնքան ծավալուն է, որ եթե Վաշինգտոնը որոշի այն լիովին կատարել, ապա նա միայն կմեծացնի իր ռազմական ներկայությունը Սիրիայում եւ ոչ հակառակը, նշել է WSJ-ի զրուցակիցը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը  2018 թվականի դեկտեմբերի 4-ին ստորագրել է հրաման Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս հանելու մասին՝ այնուհետեւ հայտարարելով, որ այն կիրականացվի աստիճանաբար:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0