Գլխավոր էջ | Միջազգային | Դոնալդ Թրամփի կուռքի պատմությունը. Նա աղքատ գաղթականի ընտանիքից է

Դոնալդ Թրամփի կուռքի պատմությունը. Նա աղքատ գաղթականի ընտանիքից է

By
Դոնալդ Թրամփի կուռքի պատմությունը. Նա աղքատ գաղթականի ընտանիքից է

Դոնալդ Թրամփի կուռքերից մեկը բիզնեսի աշխարհում կարող է անակնկալ լինել:

Նա քիչ հայտնի էր և ինքն էր այդպես ուզում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մի համարձակ օդաչու էր, իսկ մարդկային առումով ապագա նախագահի ճիշտ հակառակն էր՝ կարգապահ, խոնարհ և շատ շնորհալի:

Քրք Քրքորյանը՝ ինքնուրույն միլիարդատերը, որը բնակվում էր Կալիֆոռնիա նահանգում ութերորդ դասարանում դեռևս շատ աղքատ էր, մինչև Լաս Վեգասի կազինո մագնատ և Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը դառնալը:

Շատ տեսանկյուններից Քըրք Քըրքորյանը հակա-Դոնալդ էր, բայց Թրամփը նրան համարում էր բիզնես մեծություն: Երբ New York Times-ի թղթակիցը 80-ամյա Քրքորյանի մասին արտահայտվեց որպես «բոլոր գործարարների Աստված»: Թրամփը նույնկերպ արտահայտվեց հայ գործարարի մասին անվանելով նրան «թագավոր» ինչպես նաև հրապարակավ հայտարարեց, որ շատ է սիրում այդ մարդուն:

Երբ զուգահեռ է անցկացվում երկու միլիարդատերերի պատմությունների միջև, ապա առավել հետաքրոիր է, թե որքանով են նրանք տարբերվում ժամանակակից ամերիկյան երազանքին հասնելու իրենց մոտեցումներում:

Երբ Քըրքորյանը մահացավ 2015թ-ին 98 տարեկան հասակում, նրան էին պատկանում Strip-ի խոշոր հյուրանոցներն ու խաղատները: Չնայած այն որ, գործարարը փոխել է Ամերիկայի խաղային ողջ սիստեմը, նրա անունը երբեք չհայտնվեց փողոցային պաստառների վրա զբոսայգիներում կամ կայանատեղերում:

Սակայն Լաս Վեգասի հորիզոնում կարելի է տեսնել T-R-U-M-P հսկա ոսկյա տառերը Թրամփի 64-հարկանի Ինտերնացիոնալ հյուրանոցի գագաթին:

Լինելով շատ զուսպ անձնավորություն Քորքորյանը խուսափում էր լրատվամիջոցներից, ապրում էր իր սեփական կանոններով: Նրա առաջին կարգախոսն էր չխոսել շատ, իսկ երկրորդը՝ երբեք չխոսել ինքդ քո մասին:

Նրան հակառակ հռչակավոր Թրամփը քարոզչության պակաս չի ունեցել, նույնիսկ մինչև քաղաքական ոլորտում հանդես գալը: 1989 թ-ին նա նույնիսկ խոսեց իր Forbes-ի միլիարդատերերի ցուցակում ընդգրկվելու մասին:

Քըրքորյանը սովորաբար խուսափում էր քաղաքական ակտիվություն ցուցաբերելուց, սակայն նրա ընկերների խոսքով նա հիանում էր Թրամփի հռետորական հմտություններով: Գաղթական հայ ընտանիքի զուսպ որդին հաճախ ասում էր,- «կուզեի խոսել այնպես ինչպես Թրամփը»:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0