Գլխավոր էջ | Միջազգային | Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը Թուրքիայի հարցում զիջումների չի գնա

Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը Թուրքիայի հարցում զիջումների չի գնա

By
Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը Թուրքիայի հարցում զիջումների չի գնա

Գերմանիայում վերսկսվել են նոր կառավարության ձևավորման բանակցությունները «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDU), «Քրիստոնեա-սոցիալիստական միություն» (CSU) և  «Սոցիալ-դեմոկրատական» (SPD) կուսակցությունների միջև: Վերոնշյալ երեք կուսակցությունները պատրաստել են համատեղ փաստաթուղթ, որտեղ նշվել է, թե Գերմանիան  ինչպիսի քաղաքականություն կվարի  օրակարգային մի շարք հարցերում:

Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ առանձին տեղ է հատկացվել Թուրքիային, որի վերաբերյալ 3 կուսակցությունները միակարծիք են: Ըստ նրան՝ թեև Գերմանիայի համար Թուրքիան հանդիսանում է կարևոր «դաշնակից և հարևան», այնուամենայնիվ Թուրքիայում ներքաղաքական իրադրությունը շարունակում է լարված մնալ:

«Քանի որ Թուրքիայում ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը անկում է ապրում, իսկ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը` վատթարանում, ապա Թուրքիայի հետ բանակցություններում  նոր էջ  չի բացվի, բայց ոչ էլ կփակվի ներկայիս գործընթացը»:

Հայտարարությունում հիշեցվել է, որ Թուրքիան չի կատարել ստանձնած մի շարք պարտականություններ և որպես դրա հետևանք, պաշտոնական Անկարայի հետ Գերմանիան չի դյուրացնի վիզաների տրամադրման գործընթացը, իսկ մաքսային միության վերաբերյալ պայմանագիրն էլ չի ուժեղացվի:

 

Հիշեցնենք, որ Թուրքիան ԵՄ Մաքսային Միությանը միացել է 1995 թվականին, ինչի շնորհիվ Թուրքիայի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 4 անգամ: Թուրքիայի արտաքին առևտրի 40 տոկոսը բաժին է հասնում ԵՄ երկրներին: Թուրքիայում ուղղակի ներդրումների 1/3-ը կատարում են ԵՄ ընկերությունները

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0