Գլխավոր էջ | Միջազգային | Հունվարի 11-ը «Շնորհակալության» միջազգային օրն է

Հունվարի 11-ը «Շնորհակալության» միջազգային օրն է

By
Հունվարի 11-ը «Շնորհակալության» միջազգային օրն է

Հունվարի 11-ն առանց չափազանցության կարելի է անվանել տարվա «ամենաքաղաքավարի» օրը՝ այսօր «շնորհակալության» միջազգային օրն է (International Thank You Day): Մենք բոլորս հիանալի գիտակցում ենք լավ վարվեցողության նշանակությունը, դրա անհրաժետությունը առօրյա կյանքում, սակայն շնորհակալություն հիմնականում հայտնում ենք կարծես թե ակամայից՝ չմտածելով դրա իմաստի մասին: Սակայն երախտագիտության խոսքերը մոգական ուժ ունեն, դրանց օգնութամբ մարդիկ ուրախություն են պարգեւում միմյանց, ուշադրություն ցուցաբերում եւ դրական զգացումներ փոխանցում` առանց որոնց մեր կյանքը կլիներ ձանձրալի եւ մռայլ:

Իզուր չէ, որ զբոսաշրջային բազմաթիվ ուղեցույցներում հաճախ նշվում է. տվյալ երկրի լեզվով, թեկուզ սխալ շեշտադրմամբ ասված «շնորհակալություն» բառը բարձրացնում է սպասարկման արագությունը, որակը եւ օգնում հաճելի հանգիստ կազմակերպել:

Հոգեբանները վստահ են, որ երախտիքի խոսքերը «շոյում են», դրանք ի վիճակի են հանգստացնելու եւ տաքացնելու իրենց ջերմությամբ: Կարեւորը` երախտագիտության խոսքերը անկեղծ սրտով պետք է ասվեն: Պատահական չէ ժողովրդի մեջ վաղուց ի վեր ամրապնդված համոզմունքը՝ երախտագիտության խոսքեր մի ասա բորբոքված վիճակում:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0