Գլխավոր էջ | Միջազգային | Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն Էրդողանին շնորհել է «ամենանեղացկոտ» առաջնորդի կոչումը

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն Էրդողանին շնորհել է «ամենանեղացկոտ» առաջնորդի կոչումը

By
Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն Էրդողանին շնորհել է «ամենանեղացկոտ» առաջնորդի կոչումը

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհել է «ամենանեղացկոտ» առաջնորդի կոչումը, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:

Ինչպես հայտնի է՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն լրատվամիջոցների դեմ ամենաշատ ճնշումներ գործադրած առաջնորդների հատուկ մրցանակաբաշխություն է կազմակերպել ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե նա պատրաստվում է հայտարարել «ամենակեղծ և փտած լրատվամիջոցների անունները»:

Ըստ միջազգային կազմակերպության՝ Էրդողանը մամուլի ազատությունը սահմանափակող առաջնորդներից ամենանեղացկոտն է, նման ընտրության հիմք է ծառայել Թուրքիայում քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պատիժ է նախատեսում երկրի նախագահին կամ «թրքությունը» վիրավորելու համար: Հայտնի է, որ անցած 2017 թվականին տվյալ հոդվածով Թուրքիայում քննվել է 46.193 դատական գործ:

Բացի այդ, Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն փաստել է, որ Էրդողանն ամենահաճախն է ահաբեկչության դեմ պայքարն օգտագործել խոսքի ազատությունը ճնշելու համար: Մասնավորապես՝ «ահաբեկչական կառույցների օգտին քարոզչություն կատարելու» մեղադրանքով Թուրքիայում ձերբակալվել է 73 լրագրող:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0