Գլխավոր էջ | Միջազգային | Գերմանիայում չեղարկվել է թուրք դատապարտյալին Թուրքիա արտաքսելու դատական վճիռը

Գերմանիայում չեղարկվել է թուրք դատապարտյալին Թուրքիա արտաքսելու դատական վճիռը

By
Գերմանիայում չեղարկվել է թուրք դատապարտյալին Թուրքիա արտաքսելու դատական վճիռը

Գերմանիայի Կառլսռուհե քաղաքի դաշնային սահմանադրական դատարանը անվտանգության նկատառումներով չեղարկել է թուրք դատապարտյալին արտաքսելու որոշումը։ Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվակայքի տեղեկացմամբ՝ որոշումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ Թուրքիա արտաքսվելու դեպքում քաղաքացին կարող է բանտարկվել անմարդկային պայմաններում կամ բռնությունների ենթարկվել։ Ենթադրվում է, որ այս որոշումը կարող է նախադեպ հանդիսանալ այլ նմանատիպ դեպքերի  համար։

Դատարանի որոշման համաձայն՝ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը  Թուրքիայում կարող է կտտանքների ենթարկվել, իսկ իրավիճակը վերահսկելու բավարար միջոցներ չկան։ Նշվել է նաև, որ Թուրքիա արտաքսելու դեպքում պետք է բավարար երաշխիքներ ձեռք բերվեն առ այն, որ քաղաքացու նկատմամբ Թուրքիայում իրավական պետության կանոններին համապատասխան վերաբերմունք կցուցաբերվի։

Գերմանիայում ծնված և մեծացած ծագումով թուրք ծայրահեղական իսլամիստը, ում վերաբերյալ կայացվել է որոշումը, 2015թ Բեռլինում անցկացված դատավարության արդյունքում դատապարտվել էր 35 տարվա ազատազրկման։

Դատարանը արձանագրել էր, որ նա կապի մեջ է եղել սելեֆիական շրջանակների հետ, անգամ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Յունուդ ալ Շամ» (Սիրիայի զինվորներ) անունը կրող ահաբեկչական խմբավորմանը։ Այդ իսկ պատճառով նրան Թուրքիա արտաքսելու որոշում էր կայացվել։

 

Դատապարտյալը բողոքարկել էր դատարանի վճիռը՝ որպես հիմնավորում ներկայացնելով «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության զեկույցներն առ այն, որ Թուրքիայի բանտերում ահաբեկչության մեջ մեղադրվողների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0