Գլխավոր էջ | Միջազգային | ԵՄ-ին հնարավոր անդամակցության դիտակետում քննարկվում է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցը. Express

ԵՄ-ին հնարավոր անդամակցության դիտակետում քննարկվում է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցը. Express

By
ԵՄ-ին հնարավոր անդամակցության դիտակետում քննարկվում է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցը. Express

Եվրամիությունը մտադիր է առաջիկա ութ տարիներին ընդլայնել իր սահմանները, և մինչև 2025 թվականը Մոնտենեգրոն և Սերբիան կարող են դառնալ կառույցի լիիրավ անդամներ:

Ինչպես գրում է Express-ը, Եվրամիությունը մինչև 2025 թվականը կարող է իր շարքերն ընդունել նաև Բալկանյան այլ երկրների կամ ընդլայնել նրանց անդամակցության հավանականությունը, որոնց թվում են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մակեդոնիան և Կոսովոն: Այս մասին հետևում է Բրյուսելում քննարկվող ծրագրերի նախագծից:

Արևմտյան Բալկանների հարցով Եվրահանձնաժողովի ռազմավարության փաստաթղթի նախագծի համաձայն, որը քննարկվելու է փետրվարի 14-ին, «Արևտմյան Բալկանների երկրներն այժմ պատմական հնարավորություն ունեն»:

Բրիտանական պարբերականի հաղորդմամբ՝ ԵՄ-ն հույս է հայտնում նաև «Արևելյան գործընկերության» երկրների հետագա անդամակցության մասով: Այդ երկրի շարքում են Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան: Հնարավոր անդամակցության դիտակետում քննարկվում է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0