Գլխավոր էջ | Միջազգային | Ամերիկացի կոնգրեսականներն աջակցել են Իրանի ցույցերին

Ամերիկացի կոնգրեսականներն աջակցել են Իրանի ցույցերին

By
Ամերիկացի կոնգրեսականներն աջակցել են Իրանի ցույցերին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև՝ հաջակցություն Իրանում «ռեպրեսիվ, կոռումպացված ռեժիմի» դեմ ելույթներին։ Փաստաթուղթը նաև կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սահմանելու իրանական իշխանությունների դեմ նոր պատժամիջոցներ՝ մարդու իրավունքների խախտման համար։

 

«Մենք կանգնած ենք իրանցի ժողովրդի կողքին և պետք է բացատրենք, որ այն չի հանդիսանում պատժամիջոցների օբյեկտ։ ԱՄՆ պատժամիջոցներն ուղղված են ոչ թե երկրի ժողովրդի, այլ ռեպրեսիվ և իրադրությունն ապակայունացնող ռեժիմի դեմ»,-ասել է կոնգրեսական Էդ Ռոյսը։

Ինչպես հաստատել են Իրանի իշխանությունները, երկրում ցույցերի կազմակերպման հետևում կանգնած են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և Սաուդյան Արաբիան։

Իրանի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել դեկտեմբերի 28-ին։ Ցուցարարները դեմ են հանդես եկել սննդամթերքի գների բարձրացմանն ու կոռուպցիային։

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0