Գլխավոր էջ | Միջազգային | Գերմանացի պատգամավոր. «Թուրքիան քիչ-քիչ հեռանում է Եվրոպայից»

Գերմանացի պատգամավոր. «Թուրքիան քիչ-քիչ հեռանում է Եվրոպայից»

By
Գերմանացի պատգամավոր. «Թուրքիան քիչ-քիչ հեռանում է Եվրոպայից»

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) գերմանացի կին պատգամավոր Միկելլե Մունտեֆերինգը խոսել է Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին: Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվամիջոցի՝ պատգամավորը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան գնալով հեռանում է Եվրոպայից:

Պատգամավորն այդ մասին հայտարարել է Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտի կողմից կազմակերպված «Թուրքիան Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև» խորագրով համաժողովի ժամանակ:

Մունտեֆերինգի խոսքերով՝  շատ կարևոր է, որ Գերմանիայի կառավարությունն աջակցի այն ուժերին, որոնք չեն ցանկանում այրվի Թուրքիայի և Եվրոպայի միջև  կամուրջը»:

«Երբ ասում ենք դիվանագիտություն և երկխոսություն, դա միայն իշխող կուսակցությանը չի վերաբերում, այն պետք է ընդգրկի նաև ընդդիմությանը և հասարակական կազմակերպություններին»,-ասել է պատգամավորը:

 

Վերջինս նաև նշել է, որ Էրդողանի գործողությունները բացասական ազդեցություն են ունենում Եվրոպայում ապրող թուրքերի վրա:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0