Գլխավոր էջ | Միջազգային | Թինա Կանդելակի. Հենրիխ Մխիթարյանն արդեն լեգենդ է

Թինա Կանդելակի. Հենրիխ Մխիթարյանն արդեն լեգենդ է

By
Թինա Կանդելակի. Հենրիխ Մխիթարյանն արդեն լեգենդ է

Հենրիխ Մխիթարյանն արդեն լեգենդ է, եւ մենք ցանկանում ենք պատմել նրա պատմությունը: Այս մասին ասել է ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին՝ խոսելով Միխայիլ Մոսակովսկու եւ Նոբել Առուստամյանի հեղինակած ֆիլմի մասին:

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի մասին վավերագրական կինոնկարը «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում կլինի դեկտեմբերի 5-ին, Երեւանի ժամանակով 19:00-ին:

«Մոսակովսկին ու Առուստամյանը պատրաստել են բացառիկ եւ հուզական նյութ 21-րդ դարի ամենահայտնի հայ ֆուտբոլիստի մասին»,- Կանդելակիի խոսքը փոխանցում է matchtv.ru-ն:

Հիշեցնենք, որ վերջերս Մխիթարյանի մասին վավերագրական ֆիլմ էր ներկայացրել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0