Գլխավոր էջ | Միջազգային | ԵՄ–ն Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել

ԵՄ–ն Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել

By
ԵՄ–ն Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել

ԵՄ խորհուրդը Տոյվո Կլաարին նշանակել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի  հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, հայտնում է ԵՄ կայքը։

Նրա առաջադրանքն է լինելու աջակցել տարածաշրջանում հակամարտությունների՝ Վրաստանի ճգնաժամի, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ խթանել տարածաշրջանային զարգացումը։ Հատուկ ներկայացուցիչը նաեւ ԵՄ անունից մասնակցում է 2008-ի հակամարտության հետեւանքների մասին Ժնեւի միջազգային քննարկումներին, ասված է ԵՄ  հայտարարության մեջ։

Տոյվո Կլաարը այս պահին զբաղեցնում է ԵՄ արտաքին հարցերի գերատեսչության Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավարի պաշտոնը։ Իսկ նախքան այս նշանակումը զբաղեցնում էր Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնը։

Տոյվո Կլաարն այս պաշտոնում փոխարինեց Հերբերտ Զալբերին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014-ի հուլիսի 8-ից։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0