Գլխավոր էջ | Միջազգային | ԼՂ հակամարտության շարունակվելն ընդունելի չէ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ԼՂ հակամարտության շարունակվելն ընդունելի չէ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

By
ԼՂ հակամարտության շարունակվելն ընդունելի չէ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններն ու փոխվստահության հաստատումը և անընդունելի է համարում ԼՂ հակամարտության հարցում ստատուս քվոն ու դրա ձգձգվելը: APA-ի փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ գումարված նիստում նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչության ժամանակավոր հավատարմատար Հարի Քամիանը: Նա Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը բանակցության և ԼՂ հակամարտությունը խաղաղ միջոցներով կարգավորելու ուղղությամբ երկու կողմերի պատրաստակամության ապացույցն է համարել : Նա ողջունել է շփման գծերում լարվածության մեղմացման ուղղությամբ շտապ քայլեր ձեռնարկելու համար երկու նախագահների համաձայնությունը: «ԱՄՆ-ն հակամարտության երկու կողմներին կոչ է անում գործադրել 2016 թվականի մայիս և հունիս ամիսներին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած երկու նախագահների հանդիպումների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները»,- հայտարարել է Քամիանը` հավելելով, որ Վաշինգտոնը հակամարտության կողմերին կոչ է անում քննարկել հետաքննության մեխանիզմներ ստեղծելու և ռազմական հռետորաբանությունից հրաժարվելու կապակցությամբ ԵԱՀԿ  նախագիծը: ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչության ժամանակավոր հավատարմատարը նշել է նաև, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի և Վաշինգտոնը` որպես Մինսկի խմբի համանախագահ երկրների տարածքային ամբողջականության պահպանման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգելու և կողմերի հավասար իրավունքի ապահովման սկզբունքների հիման վրա հակամարտությունը կարգավորելու համար, պատրաստ է համագործակցել հակամարտության կողմերի հետ:  

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0