Գլխավոր էջ | Միջազգային | The New York Times. «Intent to Destroy» ֆիլմը ապացուցում է, որ Հայոց ցեղասպանության հանցագործությունն անցյալում չէ

The New York Times. «Intent to Destroy» ֆիլմը ապացուցում է, որ Հայոց ցեղասպանության հանցագործությունն անցյալում չէ

By
The New York Times. «Intent to Destroy» ֆիլմը ապացուցում է, որ Հայոց ցեղասպանության հանցագործությունն անցյալում չէ

The New York Times պարբերականը հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստագրական ֆիլմի՝ «Intent to Destroy» կարճ ակնարկը։

«Ճանաչված փաստ ընդունելու փոխարեն այն սադրանքների համար թեմա է դարձել, քանի որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է արհամարհել, կամ ժխտել  այդ օրերի իրադարձությունները։

Ռեժիսոր Ջո Բերլինգերը ֆիլմը նկարահանելիս օգտագործել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների հին տեսանյութերը և հանցագործությունների վերաբերյալ պատմաբանների կարծիքները»,-նշված է հոդվածում։

Պարբերականը նշում է, որ Թուրքիայի կառավարությունը Ջո Բերլինգերի կինոստուդիայի վրա ճնշումներ է գործադրել։

«Հիմնականում, «Intent to Destroy» ֆիլմը կոչ է անում հիշել զոհերին, և հանուն նրանց, և հանուն մեզ։

Եթե դուք ցանկանում եք իմանալ Հարավսլավիայի, եթե դու ցանկանում եք իմանալ Ռուանդայի և այսօր տեղի ունեցող այլ զանգվածային վայրագությունների մասին, ապա դուք պետք է ուսումնասիրեք  Հայոց ցեղասպանությունը»,-նշված է  հոդվածում։

Փաստագրական ֆիլմի վերջում մի գիտնական նշել է. «Պատմությունն անցյալում  չէ»»։

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0