Գլխավոր էջ | Միջազգային | Ազգերի լիգա. Ի՞նչ մրցաշար է եւ որ դիվիզիոնում է Հայաստանի հավաքականը

Ազգերի լիգա. Ի՞նչ մրցաշար է եւ որ դիվիզիոնում է Հայաստանի հավաքականը

By
Ազգերի լիգա. Ի՞նչ մրցաշար է եւ որ դիվիզիոնում է Հայաստանի հավաքականը

Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից հետո հայտնի են դարձել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի բոլոր դիվիզիոնների կազմերը:

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է վերջին՝ D դիվիզիոնում, որում տեղ են գտել ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով թիմերը՝ Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մակեդոնիայի, Ֆարերյան կղզիների, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Ղազախստանի, Մոլդովայի, Լիխտենշտեյնի, Մալթայի, Կոսովոյի, Անդորրայի, Սան Մարինոյի եւ Ջիբրալթարի հավաքականները:

Ազգերի լիգայում հանդես են գալու 55 եվրոպական հավաքականներ, որոնք բաժանվել են 4 դիվիզիոնների (A, B, C, D): Յուրաքանչյուր դիվիզիոնում կլինի 4-ական խումբ, իսկ խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 24-ին Լոզանում: Դիվիզիոնները կազմելիս հաշվի են առնվել հավաքականների վարկանիշներն ՈւԵՖԱ-ի դասակարգման ցուցակում: ԱԱ-2018-ի անցումային խաղերի եւ եզրափակիչ մրցաշարի հանդիպումները չեն ազդելու թիմերի վարկանիշների վրա:

A դիվիզիոն. Գերմանիա, Պորտուգալիա, Իսպանիա, Բելգիա, Անգլիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալիա, Լեհաստան, Իսլանդիա, Խորվաթիա, Հոլանդիա: Այս դիվիզիոնում կլինեն 4 խմբեր՝ յուրաքանչյուրում 3-ական թիմ:

B դիվիզիոն. Ավստրիա, Ուելս, Ռուսաստան, Սլովակիա, Ուկրաինա, Իռլանդիա, Շվեդիա, Հյուսիսային Իռլանդիա, Դանիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Չեխիա, Թուրքիա: Այս դիվիզիոնում եւս կլինեն 3 թիմանոց 4 խմբեր:

C դիվիզիոն. Ռումինիա, Շոտլանդիա, Սլովենիա, Հունգարիան, Սերբիա, Ալբանիա, Նորվեգիա, Հունաստան, Չեռնոգորիա, Իսրայել, Բուլղարիա, Ֆինլանդիա, Կիպրոս, Էստոնիա, Լիտվա: Այս դիվիզիոնի խմբերից մեկը կլինի 3 թիմով, իսկ մյուս 3 խմբերը՝ 4:

D դիվիզիոն. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մակեդոնիա, Բելառուս, Ֆարերյան կղզիներ, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտեյն, Մալթա, Կոսովո, Անդորրա, Սան Մարինո, Ջիբրալթար: Այս դիվիզիոնում կլինեն 4 խմբեր՝ յուրաքանչյուրում 4-ական հավաքական:

Վիճակահանության ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաեւ Ռուսաստանն ու Ուկրաինան չեն կարող հայտնվել նույն խմբում:

Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կմեկնարկեն 2018 թվականի սեպտեմբերից, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2019-ի հունիսին:

Այս փուլում A դիվիզիոնի խմբերի հաղթողները 2019-ի հունիսին կմասնակցեն «Չորս լավագույնների եզրափակիչին»: А, В եւ С դիվիզիոնների վատագույն թիմերը ցած կիջնեն, իսկ նրանց կփոխարինեն В, С ու D դիվիզիոնների խմբերի հաղթողները:

Ազգերի լիգայում կվիճարկվեն Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի 4 ուղեգրեր: Այդ ուղեգրերի համար անցումային խաղերում կպայքարեն Ազգերի լիգայի 16 խմբերի հաղթողները: Անցումային խաղերն անցկացվելու են դիվիզիոնների ներսում: Դա նշանակում է, որ Եվրո-2020-ի ուղեգիր է նվաճելու յուրաքանչյուր դիվիզիոնից մեկական հավաքական: Եթե անցումային խաղերի իրավունք ստացած հավաքականն արդեն ապահովել է Եվրո-2020-ի ուղեգիր, ապա նրան կփոխարինի այդ դիվիզիոնի հաջորդ ամենաբարձր վարկանիշով թիմը: Եթե դիվիզիոնում չհավաքվեն անցումային խաղերի համար 4 թիմեր, ապա մասնակցիների ընտրությունը կկատարվի ըստ վարկանիշների:

Ազգերի լիգայի պատճառով Եվրո-2020-ի ընտրական փուլը կմեկնարկի 2019 թվականի մարտին:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0