Գլխավոր էջ | Միջազգային | Պենտագոնը թուրք-ամերիկյան լարվածության վերաբերյալ հայտարարություն է արել

Պենտագոնը թուրք-ամերիկյան լարվածության վերաբերյալ հայտարարություն է արել

By
Պենտագոնը թուրք-ամերիկյան լարվածության վերաբերյալ հայտարարություն է արել

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վիզաների դադարեցման խնդրի վերաբերյալ հայտարարություն է արել։

Թուրքական «Takvim.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Պենտագոնի խոսնակ Ռոբերտ Մենինգը մասնավորապես ասել է «Թուրքիան կոալիցիոն գործընկեր է և ՆԱՏՕ-ի դաշնակիցը։ Հավաստիացնում եմ, որ այս զարգացումները չեն ազդի այնտեղի մեր գործողությունների վրա։

Ինջիրլիքում տեղակայված Թուրքիայի օդուժը շարունակում է ՆԱՏՕ-ի և կոալիցիայի շրջանակներում իր կարևոր դերը կատարել։ Ինջիրլիքից և Թուրքիայի մյուս ռազմաբազաներից «Իսլամական պետության» (ԻՊ-DEAŞ) դեմ իրականացվող մեր ռազմագործողությունները շարունակվում են և այսուհետև ևս համատեղ և առանձին գործողությունները կշարունակվեն»։

Թուրքական աղբյուրի բնորոշմամբ՝ Պենտագոնը այս հայտարարությամբ զիջում է իր դիրքերը, մեղմացնում է ավելի վաղ ցուցաբերած կոշտ դիրքորոշումը։

«ԱՄՆ-ն, տեսնելով Թուրքիայի վճռական դիրքորոշումը, «Խնդրում ենք, մեզ Ինջիրլիքից դուրս մի արեք» նշանակությամբբ ուղերձ է հղել», - եզրակացնում է թուրքական թերթը։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ 1974թ Կիպրոսի հիմնախնդրի հետ կապված զարգացումների ընթացքում էլ ԱՄՆ-ն նմանատիպ կոշտ դիրքորոշում էր որդեգրել, ինչի հետևանքով Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Նեջմեթթին Էրբաքանը փակել էր Ինջիրլիքի ռազմաբազան։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0