Գլխավոր էջ | Միջազգային | ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի ընտրությունների առաջին փուլն արդյունք չի տվել

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի ընտրությունների առաջին փուլն արդյունք չի տվել

By
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի ընտրությունների առաջին փուլն արդյունք չի տվել

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Փարիզում անցկացված ընտրությունների առաջին փուլն արդյունք չի տվել. թեկնածուներից ոչ մեկը հաղթանակի համար անհրաժեշտ ձայների բացարձակ մեծամասնություն չի ստացել: Այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ եւ դեսպան Մայքլ Վորբսը Twitter-ում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում են 7 երկրների ներկայացուցիչներ:

Նշվում է, որ քվեարկության առաջին օրվա արդյունքներով՝ ֆավորիտների եռյակում են Կատարի ներկայացուցիչ Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քավարին, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն և Եգիպտոսի ընտանիքի և հասարակության հարցերով նախկին նախարար Մուշիրա Հաթթաբը:

 

Քվեարկության հաջորդ փուլը երեքշաբթի տեղի կունենա: Սպասվում է, որ նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա մինչև հոկտեմբերի 1-ը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0