Գլխավոր էջ | Միջազգային | Չեխիայի ԱԳ նախարար․Ես լիովին աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

Չեխիայի ԱԳ նախարար․Ես լիովին աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

By
Չեխիայի ԱԳ նախարար․Ես լիովին աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասության ներքո, ինչը բազմիցս կրկնվել է ԵԽ նախարարների կոմիտեում։ Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պահպանեն ԵԽ-ի առաջ ստանձնած պարտավորություններն ու լուծեն հակամարտությունը խաղաղ ճանապարհով»,-այս մասին այսօր ԵԽԽՎ-ում ասաց Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկը՝ պատասխանելով Ադրբեջանի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի հարցին, ով ասաց, թե Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմն ու սպառնում խփել Բաքու-Ջեյհան նավթատարին, Մինգեչաուր ջրամբարին ու Ադրբեջանի այլ ստրատեգիական կենտրոններին ու հարց տվեց՝  ինչ կոնկրետ քայլեր կարող է նախարարների կոմիտեն ձեռնարկել՝ Հայաստանի «ագրեսիվ» գործողությունները կանխելու համար։|

Լյուբոմիր Զաորալեկն ընդգծեց, որ ինքը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կարգավորմանն ուղղված ընթացիկ ջանքերին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի այս հունիսին արված կոչին՝ ձեռնարկել քայլեր, որոնք կնվազեցնեն լարվածությունը, վերսկսել ըստ էության բանակցությունները։

 

«Հույս ունեմ, որ ՀՀ ու Ադրբեջանի նախագահների գալիք հանդիպումը հակամարտության լուծման հարցում կհանգեցնի զգալի առաջընթացի»,-ասաց Լյուբոմիր Զաորալեկը, ով ներկայումս նախագահում է ԵԽ նախարարների կոմիտեում։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0