Գլխավոր էջ | Միջազգային | Ամերիկացի սենատորը Թրամփին մեղադրել է «Երրորդ աշխարհամարտը» հրահրելու ջանքերի համար

Ամերիկացի սենատորը Թրամփին մեղադրել է «Երրորդ աշխարհամարտը» հրահրելու ջանքերի համար

By
Ամերիկացի սենատորը Թրամփին մեղադրել է «Երրորդ աշխարհամարտը» հրահրելու ջանքերի համար

Ամերիկացի սենատոր, միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքական գիծն ԱՄՆ-ին տանում է դեպի «Երրորդ աշխարհամարտ»:

Ինչպես նշում է The New York Times-ը, Թրամփի կուսակից, հանրապետական սենատորի կարծիքով՝  նախագահը Սպիտակ տանն իր զբաղեցրած պաշտոնին վերաբերվում է ինչպես իրապատում շոուի:

«Նա ինձ անհանգստացնում է և նա կանհանգստացներ յուրաքանչյուրին, ում համար ազգի ճակատագիրը միևնույն չէ»,-ասել է Քորքերը:

Պաշտոնյան նաև մեղադրել է 71-ամյա ղեկավարին իր սկանդալային թվիթերյան հայտարարությունների միջոցով  Միացյալ Նահանգների դիվանագիտական ջանքներին վնասելու համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ ամեն ինչ սկսվել է կիրակի, երբ Թրամփը Twitter-ում Քորքերին ուղղված գրառում է  արել ու նրան մեղադրել բավականաչափ քաջություն չունենալու և 2018թ. կայանալիք միջանկյալ ընտրություններում չառաջադրվելու համար:

Հայտնի է, որ Քորքերը Թրամփի թիմի առանցքային խաղացողներից է ու միայն նրա աջակցության շնորհիվ գործող նախագահը կկարողանա իրականացնել վիճահարույց հարկային բարեփոխումը, ինչպես նաև Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի չեղարկումը:

Դրան ի պատասխան սենատորը նշել է, որ «Սպիտակ տունը վերածվել է իսկական մանկապարտեզի»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0