Գլխավոր էջ | Միջազգային | Մեխիկոյում կայացել է հայ-մեքսիկական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված համերգ

Մեխիկոյում կայացել է հայ-մեքսիկական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված համերգ

By
Մեխիկոյում կայացել է հայ-մեքսիկական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված համերգ

Մեխիկոյի ամենախոշոր «Նեսաուալկոյոտ» համերգասրահում, Մեքսիկայում ՀՀ դեսպանության հովանու ներքո սեպտեմբերի 2-ին կազմակերպվել է դասական երաժշտության համերգ՝ նվիրված Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Դասական երաժշտության համերգին մասնակցեցին Հայաստանից հրավիրված դաշնակահարներ, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը և 12-ամյա Անի Աթայանը, ում նվագակցում էր Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ականավոր դիրիժոր Ռոդրիգո Սիեռա Մոնկայոյի գլխավորությամբ։ Համերգին հնչեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, ինչպես նաև մեքսիկացի կոմպոզիտորներ Մանուել Էսպերոնի և Կառլոս Չավեսի ստեղծագործությունները։

Համերգին ներկա էին Մեքսիկայի օրենսդիր և գործադիր մարմինների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Մեքսիկայի հանրության ականավոր ներկայացուցիչներ, լրագրողներ, մեքսիկահայեր»։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0