Գլխավոր էջ | Միջազգային | «Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպությունը մրցանակ է շնորհել թուրք պատմաբանին

«Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպությունը մրցանակ է շնորհել թուրք պատմաբանին

By
«Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպությունը մրցանակ է շնորհել թուրք պատմաբանին

ԱՄՆ-ի Կլարկի համալսարանի պատմության պրոֆեսոր, վտարանդի թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամին «Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպության կողմից մրցանակ է շնորհվել:

Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ կազմակերպության  նպատակներից է  «պաշտպանել անմեղ մարդկանց, կանխել այլատյացության և նախապաշարմունքի հիման վրա իրականացվող ցեղասպանությունը, աշխատանքներ տանել, որպեսզի հանցանք գործած մարդիկ պատասխանատվության ենթարկվեն դատական կարգով, ինչպես նաև հիշատակել նրանց, ում կյանքն ու մշակույթը ոչնչացվել է»:

Կազմակերպության ղեկավար Էլլեն Քենեդին Աքչամին շնորհված մրցանակի կապակցությամբ հղել է նամակ, որտեղ մասնավորապես ասվում է. «Մենք երկար ժամանակ է, ինչ հիանում ենք Ձեր խիզախ աշխատանքով, որի նպատակն է փաստել Օսմանյան կասյրության կողմից հայ ժողովրդի դեմ գործած վայրագությունները: Չնայած թուրք ծայրահեղականների կողմից արված մահվան սպառնալիքներին՝ Դուք ցեղասպանության վերաբերյալ Ձեր խոսքում  ցուցաբերել եք հետևողական համառություն»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0