Գլխավոր էջ | Միջազգային | Բավարիայի վարչապետը պահանջել է պաշտոնապես արգելել Գերմանիայից Թուրքիա ուղևորությունները

Բավարիայի վարչապետը պահանջել է պաշտոնապես արգելել Գերմանիայից Թուրքիա ուղևորությունները

By
Բավարիայի վարչապետը պահանջել է պաշտոնապես արգելել Գերմանիայից Թուրքիա ուղևորությունները

Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության (CSU) նախագահը Գերմանիայի կառավարությունից պահանջել է պաշտոնապես արգելել դեպի  Թուրքիա կատարվող ուղևորությունները: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ensonhaber.com» լրատվակայքը:

CSU առաջնորդ և Բավարիայի վարչապետ  Հորսթ Զեեհոֆերը մասնավորապես ասել է. «Եթե Գերմանիայի քաղաքացիները անտրամաբանական պատճառներով կալանավորվում են, ապա դաշնային կառավարությունն էլ պիտի բացատրի հանրությանը, որ պետք չէ մեկնել Թուրքիա, որովհետև դա վտանգավոր է»:

Զեեհոֆերը նաև տեսակետ է հայտնել, որ  Թուրքիան չի կարող դառնալ Եվրամիության (ԵՄ) լիիրավ անդամ և անհրաժեշտ է, որ այդ մասին բարձրաձայնվի: Միևնույն ժամանակ  Բավարիայի վարչապետը կրկին պահանջել է դադարեցնել ԵՄ անդամակցության շրջանակներում Թուրքիային տրամադրվելիք 4.2 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության նախագիծը:

Զեեհոֆերը նշել է նաև, որ Թուրքիայի համար Եվրոպայի մուտքի վիզայի ազատականացումը անհնար է: «Բացի այդ, քանի դեռ Թուրքիայում ոտնատակ են արվում իրավական պետության սկզբունքները, Մաքսային միությունը չպետք է ընդլայնվի», - հավելել է CSU նախագահը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0