Գլխավոր էջ | Միջազգային | Գուամը խորհուրդներ է հրապարակել իր բնակիչների համար՝ Փհենյանի կողմից միջոււկային հարվածի դեպքում

Գուամը խորհուրդներ է հրապարակել իր բնակիչների համար՝ Փհենյանի կողմից միջոււկային հարվածի դեպքում

By
Գուամը խորհուրդներ է հրապարակել իր բնակիչների համար՝ Փհենյանի կողմից միջոււկային հարվածի դեպքում

Գուամ կղզու ազգային անվտանգության վարչությունը իր կայքում մի շարք խորհուրդներ է հրապարակել բնակիչների համար՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային հարվածի դեպքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մասնավորապես, կղզու բնակիչներին խորհուրդ են տալիս հանգստություն պահպանել, պատրաստել մթերքների անհրաժեշտ պաշար, հոգ տանել ընտանիքի անդամների անվտանգության մասին։ Կան նաեւ ավելի որոշակի խորհուրդներ՝ «չնայել բռնկմանը կամ միջուկային սնկին՝ այն կարող է կուրացնել», «թաքնվել որեւէ բանի ետեւում, ինչը կարող է պաշտպանել ռադիոակտիվ ալիքներից», «հանել հագուստը, որպեսզի ճառագայթումը չտարածվի»։

Գուամ կղզին ունի ԱՄՆ ոչ ինկորպորատիվ կազմակերպված տարածքի կարգավիճակ, այսինքն երկրի մասը չէ, բայց ԱՄՆ-ի սեփականությունն է։

Հիշեցնենք, որ Փհենյանը ավելի վաղ հայտարարել էր, որ դիտարկում է Գուամ կղզու վրա գտնվող ամերիկյան ռազմակայանին միջուկային հարված հասցնելու հավանականությունը։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Փհենյանին «կրակով ու բարկությամբ»։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0