Գլխավոր էջ | Միջազգային | Ռուսական ինքնաթիռը դիտորդական թռիչք է իրականացրել ԱՄՆ Սպիտակ տան և Կոնգրեսի շուրջը

Ռուսական ինքնաթիռը դիտորդական թռիչք է իրականացրել ԱՄՆ Սպիտակ տան և Կոնգրեսի շուրջը

By
Ռուսական ինքնաթիռը դիտորդական թռիչք է իրականացրել ԱՄՆ Սպիտակ տան և Կոնգրեսի շուրջը

Ռուսաստանի Դաշնության Օդային-տիեզերական ուժերի ինքնաթիռը չորեքշաբթի դիտորդական թռիչք է իրականացրել Վաշինգտոնի կենտրոնում և ԱՄՆ-ի մայրաքաղաքի ողջ շրջակայքում: Ինքնաթիռը  մասնավորապես, թռչել է Պենտագոնի, ԱՄՆ-ի Կոնգրեսի և Սպիտակ տան վրայով: Այս մասին զեկուցվել է ավելի ուշ CNN-ի կողմից՝ հղում անելով երկու անանուն աղբյուրների, որոնք ծանոթ էին թռիչքի երթուղուն:

Թռիչքը կատարվել է Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակներում, հայտնում են լրատվամիջոցները:

Ռուսական ինքնաթիռը, ըստ լուրերի, թռչել է նաև Նյու Ջերսիի վրայով, որտեղ այս օրերին իր արձակուրդն է անցկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Tu-154M ինքնաթիռն, ըստ ամերիկյան աղբյուրների, թռչել է նաև դեպի Մերիլենդ նահանգում գտնվող ամերիկյան առաջնորդների նստավայրը Քեմփ Դևիդում, Ինչպես նաև Օհայո և Վիրջինիա նահանգներում գտնվող ռազմական բազաներ:

Ինչպես հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարությունից, ռուսական ինքնաթիռի տվյալ երթուղին լիովին համաձայնեցված է եղել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0