Գլխավոր էջ | Միջազգային | Գերմանացի պատգամավորն անվտանգության երաշխիքներ է պահանջում Թուրքիա իր այցի կապակցությամբ

Գերմանացի պատգամավորն անվտանգության երաշխիքներ է պահանջում Թուրքիա իր այցի կապակցությամբ

By
Գերմանացի պատգամավորն անվտանգության երաշխիքներ է պահանջում Թուրքիա իր այցի կապակցությամբ

Գերմանացի պատգամավոր Ալեքսանդր Նոյն ուզում է Գերմանիայի ԱԳՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալ մինչ Թուրքիա ուղևորվելը, որտեղ նա պետք է այցելի Կոնիայում գտնվող ավիաբազա, փոխանցում է  Reuters-ը։

Frankfurter Allgemeine Zeitung–ին տված հարցազրույցում պատգամավորը նշել է, որ մտահոգված է իր անվտանգությամբ, հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների անհեթեթ հավաստիացումները Քրդական բանվորական կուսակցության հետ իր կապերի մասին։ «Պետք է հստակ լինի, որ ես կկարողանամ լքել Թուրքիան», -ասել է Նոյը։

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի յոթ գերմանացի օրենսդիրները, որոնց պաշտպանական հարցերով հանձնաժողովն է ընտրել, կարողանան իրականացնել այդ այցելությունը, բայց Անկարան ինքն է վերահսկում, թե ում կարող է թույլատրում երկիր մտնել։

Թուրքիան թույլատրել է գերմանացի օրենսդիրներին այցելել Կոնիայի ավիաբազա սեպտեմբերի 8-ին՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո այցելության շրջանակում։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0