Գլխավոր էջ | Միջազգային | Գերմանիայի պաշտպանության նախարար. «Թուրքիայի նկատմամբ ավելորդ հանդուրժողականություն ենք ցուցաբերել»

Գերմանիայի պաշտպանության նախարար. «Թուրքիայի նկատմամբ ավելորդ հանդուրժողականություն ենք ցուցաբերել»

By
Գերմանիայի պաշտպանության նախարար. «Թուրքիայի նկատմամբ ավելորդ հանդուրժողականություն ենք ցուցաբերել»

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Վոն Դեր Լեյենը  խոսել է թուրք-գերմանական հարաբերություններում առկա ճգնաժամի մասին:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նրա գնահատմամբ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրոպայից: Լեյենը,  նկատի ունենալով Թուրքիայի իշխանություններին, նշել է,  որ օրենքի սկզբունքներից հետ կանգնելը, խոսքի ազատությունը սահմանափակելը ոչ մի պատճառաբանություն չի կարող ունենալ:

Նա անընդունելի  է համարել Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունը Թուրքիայում, երբ վերջինս  չի հանդիսանում օրենք հարգող երկիր:

«Թուրքիայի կառավարության նկատմամբ ցուցաբերվել է ավելորդ հանդուրժողականություն:   Թուրքիան իր նկատմամբ պահանջած հարգանքը, մեր նկատմամբ էլ պետք է ցուցաբերի»,- նշել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:

 

Թուրք-գերմանական հարաբերություններում նոր լարվածության ալիք առաջացրեց  Թուրքիայում Գերմանաիայի քաղաքացի  Պետեր Շթոյդների կալանավորումը, ով հանդիսանում էր «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատաիցը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0