Գլխավոր էջ | Միջազգային | Բելգիայում արմատներով թուրք նախարարը հրաժարվում է Թուրքիայի քաղաքացիությունից

Բելգիայում արմատներով թուրք նախարարը հրաժարվում է Թուրքիայի քաղաքացիությունից

By
Բելգիայում արմատներով թուրք նախարարը հրաժարվում է Թուրքիայի քաղաքացիությունից

Բելգիայի կառավարությունում հավասարության հարցերով պետական նախարար Զուհալ Դեմիրը, ով ունի թուրքական արմատներ, Թուրքիայի քաղաքացիությունից հրաժարվելու քայլեր է ձեռնարկում:

Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Բելգիայի «N-VA» կուսակցության անդամ Զուհալ Դեմիրը Թուրքիայի քաղաքացիությունից հրաժարվելու հիմնական պատճառ նշում է երկրում ժողովրդավարության բացակայությունը:

«Չեմ կարողանում ճանաչել այն երկիրը, որտեղ ծնվել են իմ նախնիները: Իսլամի ազդեցությունը թուրք հասարակության վրա, կանանց, փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում, ժողովրդավարության անկումը, Թուրքիայում ամեն ինչ հակառակն է գնում: Թուրքիան ինձ համար կմնա զուտ որպես հանգստի համար լավ երկիր, սակայն Թուրքիայի քաղաքացիությունն ինձ համար անընդունելի է»,- նշել է Դեմիրը:

Զուհալ Դեմիրը ծնվել է 1980 թ-ի մարտի 2-ին Բելգիայում: Ունի փաստաբանի որակավորում: 2017 թ-ի մարտի 24-ին նշանակվել է հավասարության հարցերով պետական նախարար:

 

Թուրքական իշխանամետ թերթերի կողմից Դեմիրը ներկայացվում է որպես երկրում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցությանն (PKK) աջակցություն ցուցաբերող անձ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0