Գլխավոր էջ | Միջազգային | Մերկելը չի բացառել գերմանացի զինվորների դուրս բերումը Թուրքիայի ևս մեկ ավիաբազայից

Մերկելը չի բացառել գերմանացի զինվորների դուրս բերումը Թուրքիայի ևս մեկ ավիաբազայից

By
Մերկելը չի բացառել գերմանացի զինվորների դուրս բերումը Թուրքիայի ևս մեկ ավիաբազայից

Բունդեսթագի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու գերմանացի զինվորականներին, որոնք ծառայում են արտերկրում: Եթե նրանց արգելում են այցելություններ կատարել, ապա Գերմանիան իրավունք է վերապահում իրեն դուրս բերելու զինծառայողներին:   Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հիշեցրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` կիրակի ելույթ ունենալով ARD հեռուստաալիքի եթերում:   «Կոնիայի ավիաբազայի հարցով նույն կանոններն են գործում, ինչ և «Ինջիրլիք» ռազմաբազայի դեպքում», - հայտարարել է Մերկելը` պատասխանելով զիվորականներին տեղափոխելու մասին հաղորդավարի հարցին:   Ավելի վաղ Գերմանիան որոշում էր կայացրել դուրս բերել գերմանացի զինվորներին «Ինջիրլիքից», ուր թույլ չէին տվել այցելել Բունդեսթագի պատգամավորներին:    Մերկելի խոսքով` Կոնիայի ավիաբազայում իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ գերմանացի զինվորներն այնտեղ են գտնվում ՆԱՏՕ-ի գծով, ինչը նշանակում է, որ ոչ միայն Գերմանիան է բանակցելու, այլև դաշինքը:

 

 

 

 

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0