Գլխավոր էջ | Միջազգային | Մակրոնի ղարաբաղյան ակտիվությունը

Մակրոնի ղարաբաղյան ակտիվությունը

By
Մակրոնի ղարաբաղյան ակտիվությունը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Հազիվ թե ֆրանսիացի դիվանագետի հայտարարությունն ուղղակի առնչություն ունենա Էմանուել Մակրոն-Դոնալդ Թրամփ հանդիպման ինչ-որ պայմանավորվածության հետ, մանավանդ, դատելով լրահոսից՝ Ղարաբաղյան խնդիրը, որպես այդպիսին, օրակարգային չի եղել երկու առաջնորդների հանդիպմանը:

Ֆրանսիան Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպում փորձում էր կազմակերպել դեռ անցյալ տարի՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցություններից հետո: Համենայնդեպս, հրապարակավ նման առաջարկ հնչեցրել է անգամ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այդ հանդիպումը տեղի չունեցավ, որովհետև բանակցային գործընթացն ըստ էության դադարեց Ադրբեջանի կողմից Վիեննայի պայմանավորվածությունները չկատարելու պատճառով: Բացի այդ, Օլանդը հեռացող նախագահ էր ու չուներ միջազգային այն հեղինակությունն ու կշիռը, որ կարողանար հակամարտող երկու կողմերի հաշտեցման բարդ գործընթացն առաջ մղել:

Հիմա Ելիսեյան պալատում Մակրոնն է՝ հավակնոտ ծրագրերով ու նախաձեռնող արտաքին քաղաքականությամբ, և փորձում է կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպումը: Այս նախաձեռնությունը նույնիսկ չի կարելի համարել Օլանդի ժառանգություն, որովհետև միանգամայն տարբեր են Ֆրանսիայի նախկին ու ներկա նախագահների պատկերացումները: ԼՂ հարցում Օլանդը հաճախ մնում էր Վաշինգտոնի ստվերում՝ աչքի չընկնելով առանձնակի ակտիվությամբ: Մակրոնը փորձում է վարել ինքնաբավ արտաքին քաղաքականություն՝ իր օրակարգը համարձակ ներկայացնելով Թրամփին ու Պուտինին:

 

Մյուս կողմից՝ հնարավոր է, որ Ֆրանսիայի ղարաբաղյան նոր ակտիվությունն օժտված լինի նաև Եվրամիության մանդատով, ինչը միանգամայն այլ կշիռ կհաղորդի Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու Մակրոնի նախաձեռնությանը: Առայժմ նա իր դեսպանի միջոցով փորձում է շոշափել Երևանի և Բաքվի տրամադրությունները:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0