Գլխավոր էջ | Միջազգային | ԼՂ-ին չաջակցել նշանակում է աջակցել Ստալինի վարած քաղաքականությանը. ԵԽ անդամ

ԼՂ-ին չաջակցել նշանակում է աջակցել Ստալինի վարած քաղաքականությանը. ԵԽ անդամ

By
ԼՂ-ին չաջակցել նշանակում է աջակցել Ստալինի վարած քաղաքականությանը. ԵԽ անդամ

Չեխ լրագրող և Եվրախորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինան մեկնաբանել է «Ինտերպոլի» որոշումը, համաձայն որի՝ կառույցը մերժել է Ադրբեջանի իշխանությունների՝ Եվրախորհրդարանի երեք անդամներին ձերբակալելու խնդրանքը: Քաղաքական գործչի խոսքը մեջբերում է Prague Monitor-ը։

«Ադրբեջանի՝ Եվրախորհրդարանի անդամներին ձերբակալելու խնդրանքի նպատակը Լեռնային Ղարաբաղում աշխատող հարյուրավոր միջազգային փորձագետներին վախեցնելն է: Հայտնի է, որ ճնշումներն ու սպառնալիքներն ադրբեջանական բռնապետության սովորական գործիքն են», – ասել է Շտետինան:

Նրա խոսքով՝ ինքն ակնկալել է «Ինտերպոլի» այդ որոշումը, սակայն իրեն վրդովեցրել է ադրբեջանական իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե իբր Եվրախորհրդարանի երեք անդամները՝ ինքը, Էլենի Տեոչարուսը (Կիպրոս) և Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ), պատասխանատու են տարածաշրջանում ռազմական լարվածության սրման համար:

Շտետինան նշել է, որ տվյալ հակամարտությունում Լեռնային Ղարաբաղին աջակցություն չցուցաբերելը հավասարազոր է Կովկասում խորհրդային էթնիկ քաղաքականության իրականացմանը համաձայնելուն, «ինչը նշանակում է՝աջակցել Ստալինի վարած քաղաքականությանը»:

 

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0