Գլխավոր էջ | Միջազգային | Տարեսկզբից մինչեւ հիմա ավելի քան 3000 թուրք է ապաստան խնդրել Գերմանիայում

Տարեսկզբից մինչեւ հիմա ավելի քան 3000 թուրք է ապաստան խնդրել Գերմանիայում

By
Տարեսկզբից մինչեւ հիմա ավելի քան 3000 թուրք է ապաստան խնդրել Գերմանիայում

Գերմանիայում քաղաքական ապաստան տրամադրելու մասին Թուրքիայի քաղաքացիների ներկայացրած դիմումների թիվն այս տարեսկզբից մինչեւ հիմա գերազանցել է 3200-ը, հայտնել է Funke մեդիախմբի պարբերականը՝ վկայակոչելով Միգրացիայի ու փախստականների հարցերով դաշնային գերատեսչության (BAMF) տվյալները։ Դա կապակցում են ընդդիմադիրների ու քրդերի դեմ ուժեղացված ճնշումների հետ, որոնք հաջորդել են 2016 թ հուլիսին պետհեղաշրջման փորձին։

Այդ ժամանակվանից, BAMF-ի տվյալներով Գերմանիայում մյուսներից բացի ապաստան է խնդրել նաեւ 209 թուրք դիվանագետ ու 205 պետծառայող։ Բայց հունիսին Թուրքիայի քաղաքացիներից ստացված դիմումների թիվը կրճատվել է մինչեւ 488, այսինքն մինչեւ 2016-ի հունիսի մակարդակը։

Անցած տարի Գերմանիայում քաղաքական ապաստան է խնդրել 5742 թուրք, այդ թվում գրեթե 4400 Թուրքիայի քրդեր։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0