Գլխավոր էջ | Միջազգային | ԱՄՆ-ում արգելել են Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ պաստառներ փակցնել

ԱՄՆ-ում արգելել են Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ պաստառներ փակցնել

By
ԱՄՆ-ում արգելել են Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ պաստառներ փակցնել

Վաշինգտոնի մետրոպոլիտենը շահագործող կազմակերպություններն արգելել են մետրոյի կայարաններում և տրամվայների կանգառներում 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած  ռազմական  հեղաշրջման փորձի թեմայով պաստառներ փակցնել:

Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության` պաստառները, որոնք պետք է փակցվեին նշյալ վայրերումպատրաստվել էին ԱՄՆ-ում թուրքական «Անկախ արդյունաբերողների և գործարարների միության» (MÜSİAD) ներկայացուցիչների կողմից:

Միությունը թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել, որտեղ ասվում է, որ MÜSİAD-ը նախապես պայմանավորվածություն է ունեցել մի շարք ամերիկյան գովազդային գործակալությունների  հետ՝ հուլիսի 15-ի հետ կապված փաստառներ պաստառներ պատրաստելու վերաբերյալ: Թուրքական կազմակերպությունն անընդունելի է համարել արդեն պատրաստ պաստառների արգելումը՝ անբավարար նկատելով դրանց քաղաքական բնույթ ունենալու վերաբերյալ ամերիկյան կողմի հիմնավորումը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2.196  վիրավոր: Ձախողված հեղաշրջման շրջանակներում Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում:

 

Թուրքական իշխանությունները  ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ են մեղադրում իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին: Վերջինիս Թուրքիա արտահանձնելու հետ կապված թուրքական կողմը մի քանի անգամ դիմել է ԱՄՆ-ին , սակայն մինչ այժմ դրական պատասխան չի ստացել: Անձամբ Գյուլենը  չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0