Գլխավոր էջ | Միջազգային | ԱՄՆ Միրթլ Բիչ քաղաքը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ Միրթլ Բիչ քաղաքը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

By
ԱՄՆ Միրթլ Բիչ քաղաքը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում գտնվող  Միրթլ Բիչ քաղաքի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը վերահաստատող հռչակագիր է ընդունել, որն ստորագրել է քաղաքապետ Ջոն Ռոդսը, հայտնում է «The Armenian Weekly»-ն:

«Մայիսի 23–ին Միրթլ Բիչը ճանաչեց համաշխարհային պատմության սարսափելի էջը` Հայոց ցեղասպանությունը, որը տևել է 8 տարի և դարձել մեկուկես մարդու մահվան պատճառ: Հպարտ եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչող այս հռչակագրի մասը կազմելու համար», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռենդալ Վալլասը, ով մայիսի 19-ին նախագիծը ներկայացրել է քաղաքային խորհրդում։

«Մեզ համար կարևոր է արժանագույն ձևով հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,-նշել է Հարավային Կարոլինայի հայկական համայնքի ղեկավար Արամ Հեբոյանը։

 

1999-ի մայիսի 17-ին Հարավային Կարոլինայի գլխավոր վեհաժողովը ապրիլի 24-ն արդեն ճանաչել էր «Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0