Գլխավոր էջ | Միջազգային | ԱՄՆ սենատորները ներողություն են պահանջում Անկարայից Վաշինգտոնի ընդհարումների համար

ԱՄՆ սենատորները ներողություն են պահանջում Անկարայից Վաշինգտոնի ընդհարումների համար

By
ԱՄՆ սենատորները ներողություն են պահանջում Անկարայից Վաշինգտոնի ընդհարումների համար

Ամերիկացի սենատորներն Անկարայից ներողություն են պահանջել Վաշինգտոնում ցուցարարների հետ Թուրքիայի անվտանգության ծառայության աշխատակիցների բախման համար։ Այս մասին փոխանցում է The Hill պարբերականը։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք բռնությունը, որը տեղ է գտել Վաշինգտոնում՝ թուրքական դեսպանատան սահմաններից դուրս»,-նշվում է հանրապետական սենատորներ Մարկո Ռուբիոյի, Թեդ Կրուզի, Թոմ Կոտոնի և Մայքլ Լիի համատեղ հայտարարությունում։

Նրանց խոսքով՝ Թուրքիայի պաշտոնատար անձանց նման վարքը ոտնահարում ամերիկյան արժեքները, որոնք ամրագրված են սահմանադրությամբ։

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը հաստատում է, որ Վաշինգտոնում՝ դեսպանի նստավայրի առջև բախումը հրահրել է մարդկանց խումբը, որը կապված է եղել PKK-ի հետ՝ ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարությունում։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0