Գլխավոր էջ | Միջազգային | ԱՄՆ-ը կշարունակի մեղմացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ը կշարունակի մեղմացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ. ԶԼՄ-ներ

By
ԱՄՆ-ը կշարունակի մեղմացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է երկարացնել պատժամիջոցների մեղմացման ռեժիմի գործողությունը` գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակներում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը, հղում անելով ամերիկացի 2 պաշտոնյայի:

2016 թվականի սկզբին, երբ Իրանը հաստատել է «վեցյակի» հետ համաձայնության պարտավորությունների կատարումը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է հրահանգ մի քանի պատժամիջոցային միջոցառումների հանման մասին:

Ապրիլին Թրամփը հանձնարարել է Ազգային անվտանգության խորհրդին անցկացնել Իրանի միջուկային ծրագրի համաձայնության գնահատում: Ընդ որում, Foreign Policy պարբերականը հայտնել է, որ Վաշինգտոնը դիտարկում է պատժամիջոցների ուժեղացման հնարավորությունը Իրանի նկատմամբ, որպեսզի Թեհրանին ստիպի կատարելու համաձայնության պարտավորությունները:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0