Գլխավոր էջ | Միջազգային | Էրդողանի թիկնապահները կարծում են, թե անպատժելի են. CNSNews

Էրդողանի թիկնապահները կարծում են, թե անպատժելի են. CNSNews

By
Էրդողանի թիկնապահները կարծում են, թե անպատժելի են. CNSNews

«Հնարավոր ամենասեղմ ժամկետում մենք մեր մտահոգությունը կփոխանցենք Թուրքիայի կառավարությանը: Ազատ խոսքին չի կարող բռնություն հետևել և մենք աջակցում ենք ամեն տեղ մարդկանց ազատ արտահայտվելու և խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը», Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների և ցուցարարների միջև բռռնության դրսևորումներով միջադեպը մեկնաբանելով ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթը, գրում է CNSNews-ը:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի տան առջև ցուցարարները հարձակման են ենթարկվել սև կոստյում հագած մարդկանց կողմից, որոնք ենթադրվում է՝ թուրք պաշտոնյաների պատվիրակությունից են:  9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Նկատելի էր, թե ինչպես են ոստիակնության աշխատակիցները նրանց հրում դեպի ճանապարհի դեպսանի տան հատվածը, որտեղ ցույց էին անում նաև պրո-Էրդողանականները:

Associated Press-ի տեղեկություններով, երկու մարդ ձերբակալվել է, մեկ՝ ոստիկանության սպայի նկատմամբ բռնություն կիրառելուց հետո: Սոցիալական ցանցերում միջադեպին վրդովվմունք հետևեց:

 

Հայ, քուրդ, եզդի ցուցարարները բողոքում էին Թուրքիայի հակասական իսլամիստ նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ, որը Սպիտակ տանը հանդիպում էր ունեցել նախագահ Թրամփի հետ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0