Գլխավոր էջ | Միջազգային | Երկու թուրք գեներալներ ապաստան են խնդրել Գերմանիայից

Երկու թուրք գեներալներ ապաստան են խնդրել Գերմանիայից

By
Երկու թուրք գեներալներ ապաստան են խնդրել Գերմանիայից

Երկու թուրք գեներալներ փախել են Գերմանիա և տեղի իշխանություններից  ապաստան խնդրել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` նման լուր է հրապարակել գերմանական «Bild» թերթը: Վերջինիս տեղեկություններով` նրանք կասկածվում են Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:

Գերմանիայի համապատասխան մարմինները ապաստան տրամադրելու վերաբերյալ դիմումները ուսումնասիրելուց հետո երկու գեներալներին ուղարկել են Գիսեն շրջան, որտեղ նրանք ժամանակավորապես կհաստատվեն, մինչև նրանց դիմումների հարցով վերջնական որոշում կայացվի:

Աղբյուրը նշում է, որ ռազմական հեղաշրջան փորձից հետո Գերմանիայից ապաստան խնդրած թուրք սպաների մի մասի դիմումները բավարարվել են, ինչը արժանացել է Թուրքիաի կոշտ արձագանքին:

Մի քանի օր առաջ էլ թուրքական իշխանություններն արգելել էին, որ  Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները Ադանա քաղաքի  Ինջիրլիք ռազմաբազայում հանդիպեն այնտեղ ծառայող մոտ 260 գերմանացի զինվորների հետ:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0