Գլխավոր էջ | Միջազգային | Ֆրանսիայի կառավարությունը Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները

Ֆրանսիայի կառավարությունը Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները

By
Ֆրանսիայի կառավարությունը Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը  հանդես է եկել Ադրբեջանի կառավարության կողմից մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների արգելափակման վերաբերյալ հայտարարությամբ՝  հայտնում է ադրբեջանական azadliq.info  լրատվական գործակալությունը:

Ֆրանսիան Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հավատարիմ մնալ միջազգային պարտավորություններին, հարգանք ցուցաբերել տեղեկատվության և մամուլի ազատության նկատմամբ:

«Այդ ազատությունները քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման հիմքն են: Ֆրանսիան մոտիկից հետևում է Ադրբեջանի ԶԼՄ-երի վիճակին»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանը մայիսի 12-ին կայացած նիստում բավարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության կողմից մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների ինտերնետային կայքերն արգելափակելու վերաբերյալ հայցը:

Դատարանի վճռով՝ արգելափակվել են «Ազատություն»  ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, «Ազատություն» թերթի, «Թուրան» հեռուստաալիքի, «Ադրբեջանի ժամանակ» հեռուստահաղորդման և «Meydan tv»-ի ինտերնետային կայքերը:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0