Գլխավոր էջ | Միջազգային | Էրդողանի կողմնակիցները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա Վաշինգտոնում

Էրդողանի կողմնակիցները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա Վաշինգտոնում

By
Էրդողանի կողմնակիցները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա Վաշինգտոնում

Թուրքիայի նախագահի կողմնակիցները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան այցելության դեմ։

Ինչպես երեւում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Facebook-յան էջում հեռարձակման տեսագրությունից՝ մի քանի ցուցարարներ ստացել են լուրջ վնասվածքներ ու  հարձակումից հետո նրանց վրա արյան հետքեր կան։

Հայ դատի հանձնախմբից հայտնել են, որ Սպիտակ տան մոտ ակցիան անցնում էր խաղաղ, Էրդողանի կողմնակիցները հարձակվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի տան մոտ հավաքված ցուցարարների վրա։

Նշենք, որ ամերիկահայերը միացել էին մայիսի 16-ին Սպիտակ տան մոտ կազմակերպված բողոքի ակցիային, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելության ու նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպման դեմ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը քրդական, հունական ու ասորական կազմակերպությունների հետ միասին բողոքի ակցիա է անցկացնում, որպեսզի ուշադրություն գրավի Թուրքիայում Էրդողանի ռեպրեսիաներին ու երկրի սահմաններից դուրս ագրեսիային։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0