Գլխավոր էջ | Միջազգային | Գերմանիային չեն կարող շանտաժի ենթարկել. Մարտին Շուլցն ապշել է Թուրքիայի որոշումից

Գերմանիային չեն կարող շանտաժի ենթարկել. Մարտին Շուլցն ապշել է Թուրքիայի որոշումից

By
Գերմանիային չեն կարող շանտաժի ենթարկել. Մարտին Շուլցն ապշել է Թուրքիայի որոշումից

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավար Մարտին Շուլցն ապշել է պաշտոնական Անկարայի որոշման առնչությամբ, որով արգելվել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Այս մասին նա ասել է գերմանական ARD հեռուստաընկերությանը:

«Գերմանիային չեն կարող շանտաժի ենթարկել: Եթե Մարտին Շուլցը լիներ վարչապետ, ապա պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը վաղուց արդեն ստիպված էր լինելու այլընտրանքային ռազմաբազա որոնել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Պաշտոնական Անկարան 2016 թվականին ևս նման էմբարգո էր դրել Ինջիրլիքում գերմանացի զինվորներին այցելել ցանկացող Բունդեսթագի պատգամավորների դեմ: Այդ ժամանակ արգելքի պատճառը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն էր:

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Անկարայի նման որոշումից հետո հայտարարել, որ Գերմանիան ուսումնասիրում է իր ստորաբաժանումներն այլ երկիր տեղափոխելու տարբերակը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0