Գլխավոր էջ | Միջազգային | Եվրախորհուրդ. «Մահապատժի վերականգնումը վերջ կդնի Թուրքիայի ԵԽ անդամությանը»

Եվրախորհուրդ. «Մահապատժի վերականգնումը վերջ կդնի Թուրքիայի ԵԽ անդամությանը»

By
Եվրախորհուրդ. «Մահապատժի վերականգնումը վերջ կդնի Թուրքիայի ԵԽ անդամությանը»

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսնակ Դանիել Հյոլթգենը հայտարարել է, որ եթե Թուրքիան վերականգնի և սկսի կիրառել մահապատիժը, ապա դա կնշանակի այդ երկրի ԵԽ-ին անդամության վերջը:

Ըստ թուրքական «Ahaber.com» լրատվական կայքի` Հյոլթգենը հայտարարել է, որ Թուրքիային անդամությունից զրկելու համար անհրաժեշտ է 47 անդամ պետություններից 2/3-ի ձայները:

«Մահապատժի վերականգնման ուղղությամբ Թուրքիայի կատարած ցանկացած քայլ հետընթաց կլինի Եվրոպայի հետ հարաբերությունների տեսանկյունից»,- ասել է ԵԽ պաշտոնյան:

Նշվում է, որ ԵԽ անդամ բոլոր պետություններում հանված է մահապատիժը: Մահապատիժը չվերացնելու պատճառով է, որ հետաձգվում է Բելառուսի անդամակցությունը կառույցին:

Թուրքիան ևս կառույցին անդամակցելիս համապատասխան արձանագրություն է ստորագրել մահապատիժը վերացնելու մասին

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներում հաղթելուց հետո ունեցած առաջին ելույթում նախագահ Էրդողանը խոսել էր մահապատիժը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Դեռևս 2016-ի հուլիսի 15-ից հետո մահապատժի վերաբերյալ սկսված խոսակցությունների վերջին ակտիվացումը լուրջ մտահոգություն է առաջացրել Եվրոպայում:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0