Գլխավոր էջ | Միջազգային | Սահմադրական հանրաքվեից հետո Թուրքիայում մամուլի վիճակը ավելի կբարդանա. Լրագրողներ առանց սահմանների

Սահմադրական հանրաքվեից հետո Թուրքիայում մամուլի վիճակը ավելի կբարդանա. Լրագրողներ առանց սահմանների

By
Սահմադրական հանրաքվեից հետո Թուրքիայում մամուլի վիճակը ավելի կբարդանա. Լրագրողներ առանց սահմանների

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսնակ Մայքլ Ռեդիսկեն հայտնել է, որ սահմանադրական հանրաքվեի անցկացումից հետո Թուրքիայում մամուլի վիճակն էլ ավելի է բարդացել:

Ըստ գերմանական  «Deutsche Welle» լրատվամիջոցի` Ռեդիսկեն ընդգծել է, որ Թուրքիայի մի շարք մեծ քաղաքներում, որտեղ գործունեություն է ծավալում ընդդիմադիր մամուլը, տեղի բնակչության մեծամասնությունը «ոչ» է ասել սահմադրական փոփոխություններին:

«Ենթադրում եմ, որ նախագահ Էրդողանը երկրում մնացած վերջին անկախ լրատվամիջոցներին լռեցնելու համար ավելի շատ ճնշում կգործադրի: Ես լավատես չեմ այն մարդկանց նման, ովքեր մտածում են, որ Էրդողանը հաջող հանրաքվեից հետո գթասրտություն կդրսևորի: Նա գթասիրտ չէ: Ընդհակառակը՝ նա ագրեսիվ միապետ է»,-ասել է  Ռեդիսկեն:

Վերջինս նաև անդրադարձել է Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակիցը չի արտահանձնվի Գերմանիային:

Ռեդիսկեն մասնավորապես ասել է.

«Այդ հայտարարությունը ցուցադրում է, որ Յուջելը դեռ երկար ժամանակ անազատության մեջ կլինի»:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0