Գլխավոր էջ | Միջազգային | Ֆրանսիան պետք է աջակցի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը. Մարին Լե Պեն

Ֆրանսիան պետք է աջակցի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը. Մարին Լե Պեն

By
Ֆրանսիան պետք է աջակցի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը. Մարին Լե Պեն

Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը շարունակելու է հիշատակել 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին նա նշել է Nouvelles d’Armenie-ն տված հարցազրույցում:

«Ավելին, 1915թ. բազմաթիվ հայերի ժամանումը Ֆրանսիա կարևոր իրադարձություն էր մեր երկրի պատմության մեջ, քանի որ նրանք մեծ ներդրում ունեցան նաև Առաջին աշխարհամարտից հետո մեր երկրի վերակառուցման գործում և կատարյալ կերպով ասիմիլացվեցին»,- ընդգծել է Լե Պենը:

«Ազգային ճակատի» առաջնորդը, սակայն, կարծում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը չպետք է ընդգրկվի Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական օրացույցում, քանի որ նման օրերը պետք է առնչվեն միայն ֆրանսիացիների կոլեկտիվ հիշողությանը: Միաժամանակ, Լը Պենը կարևորում է հայերի վե րապրած ողբերգության հիշողության պահպանումը:

«Կարևոր է նաև, որ 1915թ. ցեղասպանությունը լայնորեն ճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից, իսկ Թուրքիան ի վերջո պետք է սկսի լրջորեն վերանայել իր պատմության այդ ահավոր էջը: Ֆրանսիան պետք է անպայման աջակցություն ցուցաբերի ճանաչման այս պայքարում ինչպես մարդու իրավունքների հայրենիքի իր կարգավիճակի պատճառով, այնպես էլ հանուն այն մեծաթիվ հայերի, ովքեր ապաստան գտան այստեղ և հաջողությամբ ինտեգրվեցին»,- ընդգծել է Մարին Լե Պենը:

 

Նա նաև մեծապես կարևորել է Ֆրանսիայի հայ համայնքի դերը, չնայած, որ իրեն «դուր չի գալիս համայնք արտահայտությունը»: «Ես ողջունում եմ բոլոր այն ֆրանսիացիներին, ովքեր այսքան լավ ասիմիլացվում են և իրենց ներդրումն են ունենում ամենատարբեր ոլորտներում ինչպես օրինակ մշակույթը, գիտությունը և նույնիսկ քաղաքականությունը: Նրանք ինձ համար կատարյալ օրինակն են նրա, ինչի մասին ես բազմիցս խոսել եմ՝ ֆրանսիացի ազգությունը ժառանգում են կամ դրան արժանանում»,- շեշտել է «Ազգային ճակատի» առաջնորդը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0