Գլխավոր էջ | Միջազգային | The Washington Post-ի անդրադարձը Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին

The Washington Post-ի անդրադարձը Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին

By
The Washington Post-ի անդրադարձը Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին

The Washington Post  ամերիկյան պարբերականը ևս մեկ անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին՝ նշելով, որ «Առաջին համաշխարհայինի տարիներին հայերի զանգվածային ջարդերի մասին պատմող առաջին խոշոր հոլիվուդյան ֆիլմը՝ «Խոստում»-ը, կինոֆիլմերի համացանցային բազայում (IMDb) գնահատել է 111,300 մարդ, սակայն ֆիլմը ցուցադրվել է ընդամենը մի քանի անգամ»:

Պարբերականը նշում է՝ նման բուռն արձագանքի պատճառն այն է, որ ֆիլմը բարկացրել է մարդկանց, ովքեր հերքում են, որ 1915-1923թթ. ընթացքում 1 միլլիոն հայեր են սպանվել Օսմանյան կայսրության կողմից կամ, որ սպանությունները կատարվել են ցեղասպան քաղաքականության արդյունքում:

Աղբյուրը նշում է, որ հազարավոր մարդիկ, մեծամասամբ Թուրքիայի բնակիչներ, IMDb-ում ամենացածր վարկանիշն են տվել ֆիլմին. Չնայած այն բանին, որ շատ երկրներ և պատմաբաններ հայերի զանգվածային կոտորածները կոչում են ցեղասպանություն, Թուրքիան ագրեսիվ կերպով մերժում է այդ եզրույթը:

Նաև նշվում է, որ մարտ ամսին «Խոստում» ֆիլմի ցուցադրությունից մեկ շաբաթ առաջ, նմանատիպ մեկ այլ ֆիլմ է հայտնվել «Օսմանյան լեյտենանտ» անվամբ: Ֆիլմը, որը նկարահանվել է թուրք ռեժիսորի կողմից, կրկին ներկայացնում է սիրային դրամա՝ նույն ժամանակաշրջանում, միայն ժխտելով ցեղասպանության հանգամանքը:

 

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0