Գլխավոր էջ | Միջազգային | Թուրքիան ընդդեմ Հոլիվուդի. թուրք օգտատերերը նվազեցնում են «Խոստում» ֆիլմի վարկանիշը. The Hollywood Reporter

Թուրքիան ընդդեմ Հոլիվուդի. թուրք օգտատերերը նվազեցնում են «Խոստում» ֆիլմի վարկանիշը. The Hollywood Reporter

By
Թուրքիան ընդդեմ Հոլիվուդի. թուրք օգտատերերը նվազեցնում են «Խոստում» ֆիլմի վարկանիշը. The Hollywood Reporter

Incisozluk թուրքական անանուն ֆորումի օգտատերերը նվազեցրել են Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի վարկանիշը՝ գրում է The Hollywood Reporter-ը:

Պարբերականը նշում է, որ ռեժիսոր Թերի Ջորջի հոլիվուդյան ֆիլմի վարկանիշը IMDb-ում՝ կինեմատոգրաֆի տվյալների աշխարհի խոշորագույն բազայում, պրեմիերայից հաշված րոպեների ընթացքում նվազել է մինչև 1.8: Ռեժիսոր Մայք Մեդավոյը, որը ներկա է գտնվել Տորոնտոյում ֆիլմի ցուցադրությանը, պատմել է, որ տեսել է ՝ ինչպես են 900 մարդիկ շնորհակալություն հայտնել ֆիլմի ավարտից հետո, իսկ այնուհետև «ոչ մի տեղից» հայտնվել են տասնյակ հազարավոր ցածր գնահատականներ:

«Հոլիվուդը լիամետրաժ ֆիլմ է նկարահանում հայերի ցեղասպանության մասին, թրեյլերն արդեն հավաքել է 700 հազար դիտում: Մենք պետք է ինչ-որ բան անենք և արագ»,-ասված է թուրքական ֆորումի հաղորդագրություններից մեկում:

 

Ի պատասխան Hollywood Reporter-ի հարցմանը՝ IMDb-ից պատասխանել են, որ չեն կարող ազդել իրավիճակի վրա, քանի պորտալը ստեղծվել է բոլոր օգտատերերի համար, որոնք իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտել այս կամ այն ֆիլմի մասին:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0